ABCMEDIA
Իրանից եկող լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել Իսրայելին, պատահական չեն․ իրանագետ

Իրանից եկող լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել Իսրայելին, պատահական չեն․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է․

«Իրանական «Մասաֆ» ուղեղային կենտրոնի ղեկավար, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած վերլուծաբան Ալի-Աքբար Ռայեֆիփուրը X-ի (նախկին Թվիթեր) միջոցով գրառում է կատարել այն մասին, որ Իսրայելի բարեկամ Բաքվի բարբարոսական վարչախումբը համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար «ազատ աշխարհին» տրամադրել այս պետության հետ սահմանին մոտ գտնվող երեք ռազմակայան։

Ըստ ամենայնի, դրանից առնվազն մեկը բռնազավթված Արցախի Հանրապետության Վարանդայի օդանավակայանն է։

Եթե նույնիսկ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նման քարոզչական հոսքի ապահովումն իրանցի ոչ անհայտ վերլուծաբանի կողմից չի կարող պատահական համարվել և լուրջ զգուշացում է արհեստածին Ադրբեջանին։

Ուշագրավ է նաև, որ գրառմանը կցված է այսբերգի նկար, քանի որ, ըստ Վիկիլիքսի  մի հրապարակման, Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն այնքան խորն են, որ դրանց երևացող հատվածը միայն «այսբերգի գագաթն» է։