ABCMEDIA
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացին դեպի ԵՄ․ Բորել

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացին դեպի ԵՄ․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Վրաստանին չընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, քանի որ այն չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին։

Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ Բորելն ընդգծել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Թբիլիսիի առաջընթացին դեպի ԵՄ, ինչը, ըստ նրա, Վրաստանի քաղաքացիների մեծամասնության ցանկությունն է։