ABCMEDIA
Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը Աշխարհի գավաթի եզրափակչում են

Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը Աշխարհի գավաթի եզրափակչում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում, որն անցկացվում է Դոհայում։

Որակավորման փուլում պայքարի մեջ մտան Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը (օղակներ վարժություն) և Գագիկ Խաչիկյանը, Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր վարժություն):

Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր) դուրս եկան եզրափակիչ:

Հենացատկի վարժության որակավորման փուլը կկայանա ապրիլի 18-ին: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: