Դուբայի օդանավակայանում քաոս է տիրում . ԱՄԷ-ն և Օմանը ենթարկվում են մահացու փոթորիկների և ջրհեղեղների
Հորդառատ անձրևները շարունակում են հարվածել Պարսից ծոցի երկրներին՝ առաջացնելով մահացու հեղեղումներ և խաթարելով թռիչքները աշխարհի երկրորդ ամենաբանուկ օդանավակայանում, գրում է BBC-ն։
Դուբայի միջազգային օդանավակայանը նախազգուշացրել է «շատ բարդ պայմանների» մասին և ուղևորների խորհուրդ է տվել հնարավորության դեպքում խուսափել օդանավակայանի ծառայություններից:
Չորեքշաբթի օրը, ըստ Flight Aware-ի տվյալների, չեղարկվել են մոտ 300 չվերթ դեպի Դուբայից և դեպի Դուբայ։ Օդանավակայանը հանդիսանում է բոլոր մայրցամաքների հետ թռիչքների միացման հիմնական հանգույցը։
Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի, այս ցուցանիշով զիջում է միայն ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանին։ Օդանավականը նախազգուշացրել է, որ աշխատանքների վերականգնումը «որոշ ժամանակ կպահանջի»:
Բարդ իրավիճակ է նաև Օմանում․ Սահամ քաղաքում փրկարարները հայտնաբերել են աղջկա դի, կիրակի օրվանից սկսած բանական աղետներրի հետևանքով երկրում զոհվածների թիվը հասել է 19-ի։