ABCMEDIA
Վրաստանի վարչապետը երկրի նախագահին «օտարերկրյա ազդեցության գործակալ» է անվանել

Վրաստանի վարչապետը երկրի նախագահին «օտարերկրյա ազդեցության գործակալ» է անվանել

Սալոմե Զուրաբիշվիլին իր անձով օտարերկրյա ազդեցության գործակալ է և հանդիսանում է այլ երկրի, գլոբալ պատերազմի ձայն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով երկրի նախագահի հայտարարությանը առ այն,որ նա պատրաստվում է վետո դնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա, գրում է interpressnews.ge կայքը։

Կոբախիձեի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ Վրաստանի նախագահը, պետք է սպասեն խորհրդարանական ընտրություններին, որը իր էությամբ կդառնա նաև այս օրենքի հանրաքվեն։

«Ինչ վերաբերում է օրենքի ժողովրդական լեգիտիմությանը. դուք գիտեք, որ ընդամենը 6 ամսից լինելու են խորհրդարանական ընտրություններ, և դրանում լինելու է նաև այս օրենքի հանրաքվեն։ Բոլորը շատ լավ տեսնում են, որ ի վերջո այս օրենքը կունենա մոտ 60 տոկոս աջակցություն։ Ըստ այդմ, բոլորը պետք է սպասեն ընտրություններին, և ոչ ոք, այդ թվում՝ առաջին հերթին Սալոմե Զուրաբիշվիլին, թող չխոսի վրաց ժողովրդի անունից, երբ նա ուղղակիորեն դավաճանում է վրաց ժողովրդին և երկրի սահմանադրությունը»,- ասել է Կոբախիձեն։