ABCMEDIA
ԳՐԵԿՈ-ն ՀՀ-ին առաջարկել է ապահովել ոստիկանության կողմից խախտումների դեպքերի անկախ քննություն

ԳՐԵԿՈ-ն ՀՀ-ին առաջարկել է ապահովել ոստիկանության կողմից խախտումների դեպքերի անկախ քննություն

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը իշխանության կառավարման մարմիններում (բարձրագույն գործադիր մարմիններում) և իրավապահ մարմիններում» զեկույցը։

ԳՐԵԿՈ-ն ՀՀ-ին առաջարկել է ապահովել ոստիկանության կողմից լուրջ խախտումների դեպքերի անկախ և արդյունավետ քննություն՝ անկախ դրանց նախնական իրավական դասակարգումից (քրեական/ոչ քրեական):

Բացի այդ՝ առաջարկվել է վերանայել նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով։

Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը մշտադիտարկում է իր անդամ պետությունների համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմին։