27 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայում ավիահարվածների
մասին՝ ի պատասխան Էյլաթում դպրոցի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման։

Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ հարվածն ուղղված
է եղել անօդաչու թռչող սարքը արձակած կազմակերպությանը, սակայն չի նշվում, թե ով է
կանգնած հարձակման հետևում, որտեղից է այն եկել կամ կոնկրետ ինչն է եղել պատասխան հարվածների
թիրախը:

«Սիրիական ռեժիմը կրում է ամբողջ պատասխանատվությունը Սիրիայի տարածքից
իրականացվող բոլոր ահաբեկչական գործողությունների համար։ Իսրայելի պետության տարածքը
վնասելու ցանկացած փորձին Իսրայելի պաշտպանության բանակը կոշտ արձագանքելու է»,- ասվում
է հայտարարության մեջ։