27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում դիտորդական առաքելությունն այլևս ԵՄ-ինը չէ, այն կդառնա ՆԱՏՕ-ի առաքելությունը․ Լավրով

Հայաստանում դիտորդական առաքելությունն այլևս ԵՄ-ինը չէ, այն կդառնա ՆԱՏՕ-ի առաքելությունը․ Լավրով

ՀԱՊԿ-ը 2022 թվականին Երևանում կայացած գագաթնաժողովում ամբողջությամբ համաձայնեցրել էր սահմանի պահպանության համար լրացուցիչ սպառազինությունների փոխանցման, հատուկ զորավարժությունների անցկացման և սահմանին կազմակերպության առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը: Այս մասին Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բոլոր նախարարները, ներառյալ հայ նախարարը, վավերացրել էին այդ փաստաթուղթը, բայց առավոտյան, երբ գագաթնաժողովը բացում էր վարչապետը (Փաշինյանը), ասաց, որ կոնսենսուս չի եղել։ Իսկ ահա Եվրամիության առաքելության շուրջ, որը խոստացել էին 2 ամսով տեղակայել, կոնսենսուսը ստացվել է։

Այժմ այն դարձել է անժամկետ, այնտեղ արդեն կանադացիներ են հայտնվել, ՆԱՏՕ-ի մյուս անդամներն էլ են ցանկանում հայտնվել։ Դա արդեն Եվրամիության առաքելությունը չէ, դա արդեն ՆԱՏՕ-ի առաքելությունը կդառնա»,-ասել է Լավրովը։