
Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, օղակների վարժությունում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը գերազանց ելույթով եւ ամենաբարձր միավորով դարձավ ոսկե մեդալակիր: Եզրափակչում Դավթյանը վաստակեց 14.833 միավոր:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն է մարմնամարզիկների համար: