27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյուղերի հանձնման գործընթացը պետք է կասեցվի. Բագրատ Սրբազանը տավուշցիների ակցիայից մանրամասներ է հայտնել

Գյուղերի հանձնման գործընթացը պետք է կասեցվի. Բագրատ Սրբազանը տավուշցիների ակցիայից մանրամասներ է հայտնել

Տավուշի մարզի տարբեր գյուղերի բնակիչները ամբողջ գիշեր փակ են պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք դժգոհ են փոխվարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությունից, ըստ որի Հայաստանը Ադրբեջանին է հանձնում մի քանի գյուղ։

«Հիմա գյուղացիները հավաքվել են՝ որոշելու հետագա անելիքները։ Նվազագույն պահանջն այն է, որ այս գործընթացը պետք է կասեցվի, որովհետև այն ապօրինի և անօրինական գործընթաց է»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով այս գործընթացը որևէ կերպ չի ծառայում Հայաստանի շահերին։

«Այս պահին առաջնագծում ապրող մեր հայրենակիցների կյանքը վտանգի ներքո է գտնվելու»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։

Սրբազանի խոսքով սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա ընդհանրական փաթեթով ու Հայաստանի օրենքների համաձայն։

«Կամայական ու անհասկանալի կերպով շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների հանձնումը մեզ համար անընդունելի է»- ասաց նա։

Հետագա անելիքների մասին Սրբազանը չմանրամասնեց, ասաց  երբ ամեն բան հստակ լինի, հանդես կգան հայտարարությամբ։