ABCMEDIA
Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ Տավուշի բնակիչը՝  ՆԳ նախարարին

Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ Տավուշի բնակիչը՝ ՆԳ նախարարին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մեկնել է Տավուշ՝ հանդիպելու տեղի բնակիչներիհետ, որոնք փակ են պահում միջազգային ճանապարհը։

Նա հանդիպել է Կիրանց գյուղում անցկացվող ակցիայի մասնակիցներին։

«Ձեր հետևում ոչինչ չի լինելու։ Ես օդում բան չեմ ասում», – ասել է Ղազարյանը։

«Զինվորը սամանը գծել է արյան գնով։ Ի՞նչն ենք հետ տալու, բոլորս տղավարի կռվել ենք, մեր հայրենիքը պահել, ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ», – ոստիկանապետին պատասխանել է բնակիչներից մեկը։