ABCMEDIA
Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում` ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ․ ստի ու կեղծիքի վրա է հիմնված, ժողովրդին խաբում են. ակցիայի մասնակից

Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում` ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ․ ստի ու կեղծիքի վրա է հիմնված, ժողովրդին խաբում են. ակցիայի մասնակից

Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ զրուցելու, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։

«Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք: Քանի որ ոչ մի երաշխիք չկա, դրա համար էլ ժողովուրդը ինքնաբուխ դուսր է եկել և փակել ճանապարհը։

Պետք  է ժողովուրդն արթնանա, կորցնում ենք հայրենիքը, Ալիևի քմահաճույքներով մինչև երբ պետք է գնանք, էսօր Կիրանցն ա ուզում, վաղը Դիլիջանը կուզի, մյուս օրը՝ Երևանը․․․ ես չեմ վախենում, ով չի վախենում թող գա իմ կողքին կանգնի»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։