
Տավուշցիները բացեցին ճանապարհը․ 4 գյուղերի վարչական ղեկավարները հանդիպում կունենան փոխվարչապետի հետ
Քաղաքացիները բացում են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին լրագրողներին ասել է Կիրանց շրջանի վարչական ղեկավարը։
Տավուշի սահմանամերձ 4 գյուղի վարչական ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները: