25 Նոյ
2024
8.8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամաչում եմ իմ այն գործընկերներիս համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին

Ամաչում եմ իմ այն գործընկերներիս համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին

Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է, որը, ցավոք, տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Այս մասին ՌԴ հայերի միության կազմակերպած «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», – ասել է Զատուլինը: