Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը երեկ դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ շրջել է վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվել են նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։
Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր, զոհվել է 5 մարդ։