22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կադաստրի կոմիտեն սեփականության վկայական է տվել, բայց Փաշինյանը հայտարարում է, որ այն ՀՀ տարածք չէ. Թագուհի Թովմասյան

Կադաստրի կոմիտեն սեփականության վկայական է տվել, բայց Փաշինյանը հայտարարում է, որ այն ՀՀ տարածք չէ. Թագուհի Թովմասյան

Սա ոչ թե Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի և մյուս տավուշցիների խնդիրն է, այլ համայն հայության, որովհետև Տավուշի մարզի բնակիչները այսօր պայքարում են Հայստանի տարածքային ամբողջականության համար․ այս մասին ABCmediaի հետ զրույցում ասեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը սկսվում է Տավուշից։ Եթե խոսեմ իրավական դաշտից, ապա այստեղ կան քաղաքացիներ, ովքեր տարիներ առաջ ստացել են տան վկայականներ, որոնք վկայում են այն մասին, որ իրենց տունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Կադաստրի կոմիտեն տվել է սեփաանության վկայական։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, թե ո՞ր իրավական հիմքով կամ փաստաթղթով է հայտարարում, որ սա Հայաստանի Հանրապետության տարածք չէ, չեմ կարող ասել։ Սա մեծ մոլորություն է, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իրականացնում է սահմանազատում, այլ սա պարզ կապիտուլացիա է, որովհետև սահմանազատում նշանակում է փոխհամաձայնեցված մթնոլորտում սահմանների ճշգրտում և սահմանների գծում՝ պրոֆեսիոնալների կողմից, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք միակողմանի զիջման հետ»,- նշել է Թովմասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: