
Երթի մասնակիցները պատասխանում են Ալեն Սիմոնյանին
Փողոցային պայքարով իշխանության եկած Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում իշխանությունը կփոխվի միայն 2026-ի ընտրությունների միջոցով: Խոսելով Տավուշի պայքարի մասին՝ նա նշել է, թե չի հասկանում պայքարի նպատակն ու առաջարկը: «Կրոնապետությո՞ւն եք ուզում ստեղծել»,-ասել է Սիմոնյանը:
Նա նաև պնդել է, թե պայքարը պատերազմի է տանելու: Պայքարի մասնակիցներն են պատասխանում ԱԺ նախագահին: