Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին և հայտարարել, որ դրանց դատարկությունը կապացուցվի։
«Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե, իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։
Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։
Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվի։ Իսկ մենք հիմա շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին», – գրել է Վանեցյանը։