ABCMEDIA
20-ից ավելի փաստաբան միացել է հնարավոր ձերբակալությունների դեպքում երթի մասնակիցներին անվճար աջակցելու կոչին

20-ից ավելի փաստաբան միացել է հնարավոր ձերբակալությունների դեպքում երթի մասնակիցներին անվճար աջակցելու կոչին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու այլ փաստաբաններ խումբ են ձևավորել՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների հնարավոր ձերբակալության դեպքում նրանց անվճար օգնություն ցուցաբերելու նպատակով:

«Լարված իրավիճակներում առաջանում է անհրաժեշտություն` թիմով աշխատելու, որպեսզի որևէ քաղաքացի մենակ չմնա, չմտածի, որ մենակ է։ Հինգ իրավապաշտպաններով կոչ արեցինք փաստաբաններին միանալ, 20-ից ավելի փաստաբան միացավ, վստահ ենք՝ էլի կմիանան։ Դա լրիվ բավարար է, որպեսզի մեր խնդիրները լուծենք»,-այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս շարժման ընթացքում բերման ենթարկվածներ չկան։

«Մենք ունենք 5 քաղբանտարկյալներ, մենք ունենք այս շարժման ընթացքում նոր քաղբանտարկյալներ, որոնք Կիրանցի դեպքերով են կալանավորվել, ունենք ձերբակալված, որն ազատ արձակվեց՝ Սուրենը Պետրոսյանը։ Տնային կալանքի տակ գտնվող մարդիկ կան։ Իհարկե, կան մարդիկ, որոնցով զբաղվում են փաստաբանները, բայց կոնկրետ երթի շրջանակներում այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան»,-նշել է Մելիքյանը։