ABCMEDIA
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների զգուշացրել է  «չոտնձգել իրավակարգի դեմ»

ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների զգուշացրել է «չոտնձգել իրավակարգի դեմ»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

«Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։