13 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն մայիսի 13-ին

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն մայիսի 13-ին

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարություն են տարածել․

«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին ժամը 15:00-ին, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։

Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22-ից։

Դատական նիստը դռնբաց է, հանրության ներկայացուցիչների մասնակցությունը՝ ցանկալի»։