26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ

Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է 55 տարեկանում․ այս մասին հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։
Սիմոնացին մայիսի 10-ին լեռներում արշավի ժամանակ կորցրել է գիտակցությունը, այնուհետև մահացել: Նա ուներ կին և երեք երեխա։

Սիմոնացին 2008 թվականի նոյեմբերին նշանակվել էր Շվեյցարիայի փոխկանցլեր և Դաշնային խորհրդի խոսնակ, մասնակցել է կառավարության նիստերին, արձանագրություններ է վարել և զբաղվել հաղորդակցությունների հարցերով, ղեկավարել է մի քանի գերատեսչություն և նախագահական ծառայությունը։