Ինքներդ եզրակացրեք՝ ինձ պետք կգա՞ Կանադայի քաղաքացիությունը․ Բագրատ Սրբազան
Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ, անցաթուղթ ու այնտեղ ապրելու վկայություն։ Այն ինձ տրվել է օրինական ճանապարհով։ «Ժուռնալիստների միությունում» լրագրողների հետ հանդիպմանը ասել է Տավուշի թեմի առջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու հարցին։
«Ինձ համար այդ նշանակությունն ունի միայն Կանադայի քաղաքացիությունը, թեկուզ մեծ հարգանք եմ տածում Կանադայի ժողովրդի նկատմամբ։ Սակայն այն, ինչ կպահանջվի ՀՀ-ի ու Արցախի համար, ու որը կծառայի այդ նպատակին, ես ոչ միայն հրաժարվելու եմ պատրաստ, այլ ինքս ինձ հանձնելու։ Չլսված ու չտեսնված է Ձեզ համար, որ եպիսոկոպոսը կամ արքեպիսկոպոսը կարող է դուրս գալ փողոց․ դա բավարար պետք է լիներ՝ կարծում եմ»,֊ասել է նա։
Սրբազանը հարցն ամփոփել է տարիներ առաջ գրած երգով․
««Ողջույն, Հայաստան, դու իմ սեր,
Իմ կյանքից առավել ես քեզ եմ սիրել։
Ո՞վ եմ ես առանց քեզ,
Իմ երկիր օրհնաբեր»։
Դե թող ամեն մարդ ինքը եզրակացություն անի․ ինձ պետք կգա՞ Կանադայի կամ տիեզերքի քաղաքացիությունը։ Դա որևէ նշանակություն չունի ինձ համար»,- ասել է արքեպիսկոպոսը։