11 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը: Այս մասին տեղեկացում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։

Սարգիս Ստեփանյանի մրցելույթը նախատեսված է մայիսի 17-ին, իսկ Սմբատ Կարապետյանինը՝ մայիսի 23-ին:

Թիմն աշխարհի առաջնությունում հանդես կգա ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մարզիչ Գևորգ Ստեփանյանը: