20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը պատրաստ է աջակցել Ադրբեջանին հետպատերազմյան տարածքների վերականգնման հարցում․ Լուկաշենկո

Բելառուսը պատրաստ է աջակցել Ադրբեջանին հետպատերազմյան տարածքների վերականգնման հարցում․ Լուկաշենկո

Լուկաշենկոն Ադրբեջանում է, օրակարգում՝ իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական ​​այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես հաղորդել Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում պաշտոնական բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանին օգնություն է առաջարկել հետպատերազմյան տարածքների վերականգնման հարցում, հաղորդում է БЕЛТА-ի թղթակիցը։

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ամենագլխավորն ու դժվարը տարածքների վերականգնումն ու զարգացումն է։

«Հիմա այն դժվարին ժամանակն է, երբ պետք է վերակենդանացնել այս հողերը, պետք է մարդկանց հետ բերել »,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսը, նրա խոսքով, պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։