15 Հնս
2024
ABCMEDIA
Բագրատ սրբազանի՝ Կիրանց մտնելուց հետո ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել. Գառնիկ Դանիելյան

Բագրատ սրբազանի՝ Կիրանց մտնելուց հետո ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել. Գառնիկ Դանիելյան

Իմ՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղ մտնելուց հետո Տավուշի ոատիկանական համակարգը հանգիստ չունի։ Նրանք մեկ-մեկ բաժանմունք են հրավիրում ոստիկաններին՝ հասկանալու, թե ինչպես եմ Կիրանց հասել։ Այսօր օրվա ամփոփման ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Պարոնայք ոստիկաններ, հանգիստ մնացեք, մի’ ճնշեք մարդկանց։ Երկու ճանապարհ կա Կիրանց մտնելու. մեկը՝ հրեշտակի թևով գնալն է, մյուսը՝ ոստիկանների միջնորդությամբ։ Դուք որոշեք, թե ինչպես գնացի»,- ասել է Բագրատ սրբազանը։

Այս մասին իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ոստիականների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում։ Նրանց գերագույնը հրամայել էր թույլ չտալ Սրբազանի մուտքը Կիրանց։ Այս հրամանը փաստացի չի կատարվել, ինչն էլ նյարդայնացրել է ռեժիմին»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։