Նորվեգիան թույլ չի տա ռուս զբոսաշրջիկների մուտքը երկիր
Մայիսի 29-ից Նորվեգիան կարգելի զբոսաշրջության նպատակով ռուսների մուտքը երկիր։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի կառավարությունը:
«Նորվեգիայի կառավարությունը լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում ՌԴ քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանում զբոսաշրջության նպատակով։ Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու մայիսի 29-ից»,- ասված է հայտարության մեջ։