26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանի արարքն անիմաստ սխրանք չէ․ Common Space

Բագրատ Սրբազանի արարքն անիմաստ սխրանք չէ․ Common Space

Հայկական ընդդիմությունը մինչ օրս չի ունեցել այնպիսի առաջնորդ, ով կարող էր միավորել իրեն՝ Նիկոլ Փաշինյանին տապալելու իր ձգտումներում, գրել է Common Space.eu -ն։ «Դա կարող է փոխվել, եթե ի հայտ գա խարիզմատիկ և պոպուլիստական այլընտրանքով առաջնորդվող նոր քաղաքական ուժ:

Ընդդիմությունը հույս ունի, որ նման այլընտրանքային տարբրակ կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը», – նշվել է հոդվածում։

Վերջերս իրականացված հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ Գալստանյանը հավաքել է 3,9 տոկոս աջակցություն՝ զիջելով միայն Փաշինյանին։ Ըստ հոդվածագրի՝ սա կարող է ցածր ցուցանիշ թվալ, սակայն նա նոր է հայտնվել որպես ազգայնական մրցակից: Գալստանյանը կարողացել է իր շուրջ համախմբել խորհրդարանական և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի: «Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ քաղաքական տարաձայնությունները խորն են, դա անիմաստ սխրանք չէ», – ընդգծել է հոդվածագիրը՝ շեշտելով, որ 2026 թ-ի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝  Փաշինյանի վիճակը գնալով ավելի անորոշ է թվում: