ABCMEDIA
Գեներալը և մեր մյուս հայրենակիցները ադրբեջանական բանտերում են, մեր ջանքերը պետք է ուղղվեն նրանց ազատ արձակմանը, ոչ թե հեքիաթների տարածմանը․ Տիգրան Աբրահամյան

Գեներալը և մեր մյուս հայրենակիցները ադրբեջանական բանտերում են, մեր ջանքերը պետք է ուղղվեն նրանց ազատ արձակմանը, ոչ թե հեքիաթների տարածմանը․ Տիգրան Աբրահամյան

Գեներալ-լեյտենանտ
Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն
է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում․  գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նրա առևանգումից և
ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ,
բամբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը:

Գեներալը ադրբեջանական
բանտում է և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս`
7 հայրենակիցների, ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն
կամ դրա դեմ պայքարին:

Պատկերացնում ե՞ք Մնացականյանի
ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է
հրապարակվում և տարածվում:

Խնդրում եմ` պարզապես
մի արեք:

Տեղից արցախցիները
հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ` նոր մտացածին պատմություններ
կամ հրեշավոր նկարագրություններ:

Լևոն Մնացականյանն
ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են:

Եթե հնարավորություն
չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել
կամ ցավ պատճառել:

Ազատությո՛ւն մեր հայրենակիցներին:

ՀԳ. Բաքվի բանտերում
տարբեր պատերազմներով, իրողություններով, միջադեպերով պայմանավորված հայեր կան, որոնց
պաշտպանությունն առաջին հերթին պետության և բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է դառնա»,
– գրել է Աբրահամյանը։