27 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ կապիտուլյանտ կառավարությունը ցանկանում է ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ պայքարին

ՀՀ կապիտուլյանտ կառավարությունը ցանկանում է ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ պայքարին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել․

«Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը  գրեթե լիովին մսխեց մեր Արցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը»։ Այսօր Հայոց բանակն ու ժողովուրդը ստորացված ու բարոյալքված են։ Ստոկհոլմյան սինդրոմով տառապող ՀՀ կապիտուլյանտ կառավարությունն այսօր ցանկանում է վերջնականապես ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել լլկված, հլու-հպատակ, թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող։ Կառավարության ձեռքի բութ գործիքը դարձած ոստիկանությունը ամեն կարելի ու անկարելի մեթոդներով ճնշում է իրենց արդար բողոքն արտահայտող քաղաքացիներին։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը միակամ կանգնած է իրենց արդարացի բողոքն արտահայտող բոլոր քաղաքացիների կողքին և իր զորակցությունն է հայտնում։

Ո՛չ ենք ասում ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը, ո՛չ հողատվությանը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմում է իր բոլոր համակիրներին ու մարտական ընկեր ազատամարտիկներին՝ կոչ անելով  սոցցանցերով և լրատվամիջոցներով, սեփական հայտարարություններով ու գործով միանալու մեր պայքարին։

Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը»։