Երկրաշարժ՝ Թուրքիայում, ջրհեղեղ՝ Գերմանիայում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ
Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ յոթը։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է, հստակեցրել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։ Չեխիայի հյուսիսում գտնվող Լիբերեց քաղաքում կայծակի հարվածից տուժել է 15 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Լիբերեց քաղաքում՝ մանկական միջոցառման ժամանակ։ Հոսպիտալացվել է 13 քաղաքացի, որոնցից հինգը երեխաներ են։ Բացի այդ, մեկ երեխա ուղղաթիռով տեղափոխվել է Պրահայի հիվանդանոց։ Մանրամասները՝ տեսանյութում։