29 Սեպ
2024
24.4° c ԵՐԵՎԱՆ
18.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաղը գնալու ենք կարևոր հանդիպման՝ չեմ ասի, թե ուր․ Բագրատ սրբազան

Վաղը գնալու ենք կարևոր հանդիպման՝ չեմ ասի, թե ուր․ Բագրատ սրբազան

Վաղն առավոտյան` 10։30-ին, պայքարին միացած քաղաքացիներն ու Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում են հավաքվելու։

Սրբազանը եկեղեցու բակում հավաքի մասնակիցներից ասել է, որ առայժմ չի հրապարակի՝ որտեղ է գնալու։

«Վաղը՝ 10։30-ին, այստեղ եմ լինելու, գնալու եմ շատ կարևոր հանդիպման։ Հիմա չեմ ասի, թե ուր եմ գնալու։ Այսօր ասացինք՝ ուր ենք գնում, զորքերով պատած՝ եկան»,- ասել է Սրբազանը՝ հավելելով, որ պայքարը շարունակվելու է, այցելելու են նաև մարզեր, իսկ առաջիկա օրերին մեծ հանրահավաք է տեղի ունենալու։

Սրբազանի խոսքով՝ այս ընթացքում գնալու են Վարդենիս, Սյունիք:

«Որովհետև այդ տրամաբանական գիծն է ամբողջ գնում: Պետք է մարդկանց իսկապես ցույց տանք, որ սա անընդունելի է։ Մենք անակնկալ ունենք օրը՝ երեկոյան, կասեմ՝ ինչ ենք անելու, եթե գաք, ընտիր, շատ ընտիր կլինի»,- ասել է Սրբազանը: