ՌԴ-ում տրամվայի վթարից 102 մարդ է տուժել
ՌԴ Կեմերովո քաղաքում տեղի ունեցած վթարից առաջ տրամվայի դռները բացվել են, մարդիկ ընկել են և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տրամվայը մեծ արագությամբ շրջադարձ մտնում, այդ պահին դռներից դուրս են ընկնում մարդիկ, ովքեր հայտնվում են երթևեկելի հատվածում։
Կուզբասի նահանգապետի պաշտոնակատար Իլյա Սերեդյուկը հայտնել է, որ տուժել է 102 մարդ, զոհվել 1-ը:
Կեմերովոյի քաղաքապետի խոսքով` մնացած հոսպիտալացվածների վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում: