26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանդիպել են թուրք և ռուս պաշտոնյաները. միջազգային լրահոսն` ամփոփ

Հանդիպել են թուրք և ռուս պաշտոնյաները. միջազգային լրահոսն` ամփոփ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռ է կործանվել Հյուսիսային Օսիայի լեռներում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ. անձնակազմը զոհվել է:

Ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում, ավերածություններ չեն եղել: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

ՌԴ-ն պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ երկխոսությանը, սակայն կոնսենսուս չկա, թե երբ դա կարող է տեղի ունենալ․ հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարարը։

Վենեսուելան հույս ունի միանալ BRICS-ին 2024 թվականին՝ ստանձնելով այս ասոցիացիայի քաղաքական դիրքորոշումը նոր աշխարհակարգ կառուցելու հարցում։ հայտարարել է երկրի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ հանրապետությունն «ունի նավթի և գազի ամենամեծ պաշարները, նախանձելի աշխարհաքաղաքական դիրք, և որ ամենակարևորն է՝ ունի ամուր քաղաքական դիրքորոշում, որը լիովին համընկնում է BRICS-ի սկզբունքներին։