16 Ապր
2025
8° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել. է որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft)։

Կառավարությունը դեռ պետք է հաստատի նախագիծը։

Որոշման նախագծի ընդունումը ՊՆ-ն պայմանավորել է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Ռազմագերիներ