
Նավթի գինը գրեթե 10%-ով նվազել է Հորմուզի նեղուցի բացման մասին հայտարարությունից հետո
Նավթի գները մոտ 9%-ով անկում են ապրել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցով անցումը բաց է․ գրում է Reuters գործակալությունը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 8.46 դոլարով կամ 8.5%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 90.93 դոլարի, իսկ ԱՄՆ West Texas Intermediate նավթի ֆյուչերսները նվազել են 8.87 դոլարով կամ 9.4%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 85.82 դոլարի։
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի համաձայն՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց է ԱՄՆ-ի հետ հրադադարի մնացյալ ժամանակահատվածի համար։


