26 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ պետք է քաղաքացին 28․650 դրամ վճարի նոր կենսաչափական անձնագրերի համար․ հարց՝ ՆԳ նախարարին

Ինչո՞ւ պետք է քաղաքացին 28․650 դրամ վճարի նոր կենսաչափական անձնագրերի համար․ հարց՝ ՆԳ նախարարին

Նման հարց օբյեկտիվորեն բոլորիս մոտ կարող է առաջանալ։ Բայց եթե մասնագիտական առումով անդրադառնամ հարցադրմանը, պատասխանս կլինի հետևյալը՝ ճիշտ չէ համադրել հիմիկվա 1000 դրամանոց անձնագրերն առաջարկվող նոր անձնագրերի հետ, որովհետև դրանք որևէ աղերս միմյանց հետ բովանդակային առումով չունեն․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քաղաքացին պետք է 28․650 դրամ վճարի նոր կենսաչափական անձնագրերի համար։

«Ճիշտ կլինի գինը համեմատել նախկինում բիոմետրիկ փաստաթղթերի հետ,  25․ 000 դրամով է վաճառքը եղել Հայաստանի Հանրապետությունում, և այս պայմաններում նոր առաջարկը 28․650 դրամ է, այո՛, բայց պիտի նաև ընդունենք, որ այն 25․000 դրամ առաջարկը, որ տարիներ շարունակ մեր քաղաքացիներն ունեցել են և սպասարկվել են այդ առաջարկով, որևէ աղերս չունի բիոմետրիկ համակարգի հետ։ Եվ եթե նույնիսկ դուք փորձեք ձեր այդ հին, կապույտ բիոմետրիկ անձնագրով e-gate համակարգերով տարբեր երկրներում անցնել, կնկատեք, որ չի սպասարկում ուղղակի այդ փաստաթուղթն այդ համակարգերով, որովհետև այն էֆեկտը, որ ունի բիոմետրիկ համակարգը, այսինքն՝ իր մեջ պարունակող չիպը, որը հանրային նշանակության բանալի է, որը պիտի փոխանցվի, փոխանակվի Քաղավիացիայի միջազգային կոմիտեի հետ, տարբեր երկրներ պիտի ունենան և ճանաչեն քո անձնագիրը, որևէ նման պրոցես չի իրականացվել։ Եվ ես ցավով եմ նշում, որ մեր քաղաքացիները 25․000 դրամ տարիներ շարունակ վճարել են այնպիսի փաստաթղթի համար, որը հավասարազոր է այսօրվա վճարվող 1000 դրամանոց կապույտ անձնագրի համար»։

Հիմա, այս պայմաններում, ըստ նախարարի, իրենք առաջարկում են անվտանգային բարձր նշաձող ունեցող բիոմետրիկ համակարգ, որը նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևոր բաղադրիչ է, և «մեր քաղաքացիներին կտա նորանոր հնարավորություններ՝ թե՛ թվային տարբեր ծառայություններից օգտվելու, թե՛ e-gate համակարգից օգտվելու․ «Եվ մենք երբ նշել ենք 28.650 դրամ գինը, զրո դրամ ենք ավելացրել, նույնիսկ զրո լումա ենք ավելացրել որպես պետական շահույթ, այսինքն՝ սա այն գինն է, որն առաջարկել է մասնավոր գործընկերը բաց թափանցիկ մրցութային պայմաններով»։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ