
Նիդեռլանդների ԱԳ նախարարը կայցելի ՀՀ և Ադրբեջան
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան՝ Ադրբեջան այցից հետո։
Բերենդսենն այս մասին գրել է X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ այցի ընթացքում նրանք կքննարկեն երկու երկրների հետ համագործակցության հետագա խորացման հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։
«Այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան՝ երկու երկրների հետ մեր համագործակցությունն ավելի խորացնելու համար։ Ես նաև կքննարկեմ ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացն իմ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Նիդեռլանդներն աջակցում է կայուն խաղաղության ուղղությամբ հետագա քայլերին»,- նշել է Բերենդսենը։


