
Մայիսի վերջից Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն ավիավառելիքի պակասի պատճառով
Ավիացիոն վառելիքի պակասի պատճառով Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն մայիսի վերջից․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշին։
Եվրոպական ավիաընկերությունները զգուշացրել են Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած ավիացիոն վառելիքի պակասի մասին։
Նշվում է, որ այս հարցում Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ այն ավելի շատ կախված է ավիացիոն վառելիքի ներկրումից, քան որևէ այլ տրանսպորտային վառելիքից։


