17 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկացի ռեփեր D4vd-ն ձերբակալվել է դեռահաս աղջկա սպանության կասկածանքով

Ամերիկացի ռեփեր D4vd-ն ձերբակալվել է դեռահաս աղջկա սպանության կասկածանքով

Ամերիկացի ռեփեր D4vd-ն ձերբակալվել է անցյալ տարի անհետ կորած դեռահաս աղջկա սպանության կասկածանքով․ գրում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

21-ամյա երգիչը, որի իրական անունը Դեյվիդ Էնթոնի Բըրկ է, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ Սելեստ Ռիվաս Հերնանդեսի սպանության գործով․ աղջկա աճյունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտնաբերվել էր երգչի մեքենայի մեջ։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ քննիչները 14-ամյա աղջկա քայքայված գլուխն ու մարմինը գտել են դիակի համար նախատեսված տոպրակում՝ Տեխասում D4vd-ի տան հասցեում գրանցված մեքենայի բեռնախցիկում:

Պաշտոնյաների խոսքով, հնարավոր է, աղջիկը մահացած է եղել «մի քանի շաբաթ»՝ մինչև նրա դիակի հայտնաբերումը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026