Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ կան զոհեր
Իրանի հյուսիսարևելյան Խորասան – Ռեզավի նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են․ գրում է ISNA գործակալությունը՝ հղում տալով պրեֆեկտուրայի ղեկավար Խոջաթոլլա Շարիաթմադարիին։
«5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի և դրա 2,7 բալով հետցնցման հետևանքով տուժել է 5 մարդ… Ցավոք, երկու մարդ է մահացել Քաշմար քաղաքում Առևտրային շենքի ճակատային մասի փլուզման հետևանքով»,- ասել է նա։
Պաշտոնյան պարզաբանել է, որ նահանգում սկսվել է փլատակների հավաքման աշխատանքները։ Այս պահին, ըստ նրա, փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել երեխայի, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, փրկարարներն աշխատում են նաև մի ամուսնական զույգի փլատակների տակից դուրս բերելու ուղղությամբ։