Ջարդեր Թուրքիայում, անկարգություններ Ֆրանսիայում. միջազգային լրահոսն` ամփոփ
Թուրքիայի Կայսերիում սիրիացի միգրանտների դեմ ջարդեր են սկսվել։ Խռովարարները հարձակվել են միգրանտների վրա՝ ջարդուփշուր արել ու վառել նրանց տները, խանութներն ու մեքենաները: Ըստ լրատվամիջոցների` անկարգությունները սկսվել են, երբ միգրանտը բռնաբարել է 6-ամյա մի աղջկա։ Գավառի նահանգապետը փորձում է հանդարտեցնել ժողովրդին, ոստիկանության պետն էլ վստահեցնում է, որ բռնաբարություն կատարողը կպատժվի օրենքով։
Պայթյուն է որոտացել Թուրքիայի Իզմիր նահանգի Տորբալի քաղաքում` հրուշակեղենի խանութում: Զոհվել է 4 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:
Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել երկրում արտահերթ ընտրությքն առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո: Մակրոնի քաղաքական ուժը պարտվել է ընտրության առաջին փուլում: