02 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
12.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունգարիայի վարչապետը Կիևում է

Հունգարիայի վարչապետը Կիևում է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր առավոտյան ժամանել է Կիև. տեղեկացրել է նրա մամուլի քարտուղարը:

Քաղաքական գործիչը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հետ բանակցությունների համար։ Հանդիպման հիմնական թեման կլինի խաղաղության հասնելու հնարավորությունների քննարկումը։ Նաև, ըստ մամուլի քարտուղարի, Օրբանը և Զելենսկին կքննարկեն հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։