08 Հոտ
2024
16.4° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգելված վայրերից հեռացվում են զբոսաշրջային մեքենաների գովազդային վահանակները

Արգելված վայրերից հեռացվում են զբոսաշրջային մեքենաների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում: Զբոսաշրջային ավտոբուսների  ու միկրոավտոբուսների վարորդները, որոնք մեքենաների վրա գովազդային վահանակներ էին փակցրել, զգուշացվել են, 8 տնտեսվարողի նկատմամբ  արձանագրություն է կազմվել,  22  վահանակ՝ առգրավվել:
Վարորդներին առաջարկվել է դիմում ներկայացնել քաղաքապետարան, որից հետո պարզ կլինի, թե նրանք որտեղ կարող են գործունեություն ծավալել:
Շրջայցերը շարունակական են լինելու, որի նպատակը մայրաքաղաքն անօրինական և սահմանված նորմերին չհամապատասխանող գովազդներից զերծ պահելն է: