Ռուսաստանը պլանավորում է սեպտեմբերին վերջնականապես արգելափակել YouTube-ը, Газете.Ru-ին հայտնել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը։ Այս տեղեկությունը հաստատել է իրավապահ մարմինների համար տեղեկատվություն հավաքող ընկերության աղբյուրը։
«Ամբողջ հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի դեգրադացիա կլինի, այսինքն՝ որոշ մարզերում YouTube-ի աշխատանքը կվատթարանա։ Որոշ դեպքերում այն կդանդաղի, որոշ դեպքերում՝ կխափանվի։ Իսկ սեպտեմբերին կսկսվի արգելափակումը»,- ասել է աղբյուրը։
Հրատարակության երկրորդ աղբյուրը հայտնել է, որ իրենք նույնպես տեղեկություն են ստացել աշնանը ծառայության դադարեցման մասին։