Ուկրաինան պետք է մոտ 130 F-16 ինքնաթիռ ստանա Արևմուտքից՝ մարտի դաշտում վիճակը փոխելու համար։ Այս մասին ուկրաինական 24-րդ ալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ռազմավարական ազդեցություն ունենալու համար պետք է ձեռք բերել ավիացիոն բաղադրիչ՝ 128-130 ինքնաթիռի համար»,- ընդգծեց նա։
Ըստ Պոդոլյակի, եթե արևմտյան երկրները 6-12 F-16 կործանիչ փոխանցեն Ուկրաինային, ապա այդպիսի օգնությունը չի կարող էականորեն ազդել Ուկրաինայի զինված ուժերի վիճակի վրա։