Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 16-ին կբավարարի երկրի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականի դիմումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «France Bleu» ռադիոկայանը ՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա տվյալներով ՝ դրանից հետո Աթալը կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կառավարության նոր ղեկավարի նշանակումը։