ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել. գրում է The Washington Post պարբերականը։
Անոմալ շոգն ազդել է շուրջ 146 մլն մարդու վրա Կալիֆոռնիա, Նևադա, Արիզոնա, Օրեգոն, Վաշինգտոն և Այդահո նահանգներում:
Լաս Վեգաս քաղաքում (Նևադա նահանգ) ջերմաչափերը բարձրացել են մինչև 48,8 աստիճան, իսկ Բարստոու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ՝ մինչև 47,7 աստիճան:
Ռեկորդային ջերմաստիճաններ են նկատվում հիմնականում ԱՄՆ-ի արևմուտքում։
Օդերևութաբանները հայտնել են, որ շոգ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։