Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 90-ը ․ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարը։
«Օկուպացիան ջարդեր է իրականացրել Խան Յունիս նահանգի Մավասսի շրջանում: Նասեր բժշկական համալիր են տեղափոխվել քսան զոհ և 90-ից ավելի վիրավորներ», – նշվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Զոհերի թվում է ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ռաֆիա Սալյաման։