Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող թղթի գործարանում բռնկված հրդեհն արդեն երրորդ օրն է չեն կարողանում մարել, կրակը տարածվել է պահեստի վրա, հայտնում է IHA գործակալությունը։
Թղթի գործարանում բռնկված հրդեհը տարածվել է ուժեղ քամու հետևանքով։
Մի քանի մարդ տուժել է ածխածնի երկօքսիդի ներշնչման հետևանքով և հոսպիտալացվել։
«Հրդեհը տարածվել է գործարանի երկրորդ պահեստում, հրշեջները երկու օրից ավելի է մարում են կրակը»,- հայտնում է գործակալությունը։